News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բաքվում առաջին անգամ տեղի է ունեցել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց ֆորում: Ֆորումը գումարել են «Azad LGBT» եւ «Nəfəs LGBT» կազմակեպությունները:

Ադրբեջանի լրատվամիջոցները փոխանցում են, որ ֆորումն անցկացնելու հիմնական նպատակը լեսբուհիների, նույնասեռականների, բիսեքսուալների եւ տրանսվեստիտների իրավունքների պաշտպանության վրա ուշադրություն գրավելն էր:

Միջոցառումը բացել է «Nəfəs LGBT»-ի նախագահ Աթիլա Ջավիդը եւ հայտարարել, որ, այսուհետ ֆորումն անցկացվելու է ամեն տարի:  «Azad LBGT»-ի նախագահ Լալա Մամեդովան պատմել է այդ կազմակերպության հանգուցյալ ղեկավար Իսա Շահմարլիի կյանքի եւ անավարտ ծրագրերի, նրա մեծ երազանքի մասին, որը ցանկացել է  բացել աշխարհում առաջին LGBT ռադիոն: Այնուհետեւ ցուցադրվել է ֆիլմ` Իսա Շահմարլիի մասնակցությամբ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց մասին: 

Ֆիլմից հետո Աթիլա Ջավիդը պատմել է իր կազմակերպության եւ «Nifrət öldürür» ծրագրի մասին: Ֆեմինիստուհիների շարժման նախագահ Ասիման Նասիրլին նշել է, որ Սահմանադրությունը հավասար է պաշտպանում հասարակության բոլոր անդամների իրավունքները` անկախ սեռից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ