News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ryanair ավիաընկերության չվերթով երթեւեկող անսթափ վիճակում գտնվող Լեհաստանից ուղեւորն ինքնաթիռի ելքը շփոթել է զուգարանի դռան հետ: Վայրէջքից հետո օդանավի դուռը բացել փորձող ուղեւորը ձերբակալվել եւ կանգնել է դատարանի առջեւ: Այս մասին գրում է Лента.Ру-ն՝ հղում կատարելով իռլանդական The Independent պարբերականին:

Ինքնաթիռը Կրակով-Դուբլին չվերթը կատարել է 2014թ. հուլիսի 11-ին: 26-ամյա Թոմաս Մուչան ինքնաթիռ է բարձրացել արդեն հարբած եւ, ինչպես պարզվել է հետագայում, ինքնաթիռ գարեջուր է տարել, չնայած օդանավում սեփական ալկոհոլի օգտագործումն արգելվում է: Հաղորդվում է, որ երիտասարդն իրեն նորմալ է պահել, սակայն ինքնաթիռից իջնելու նրա փորձը վախեցրել է մյուս ուղեւորներին, քանի որ տեխնիկապես նրան հաջողվել է բացել դուռը, բայց օդի ճնշման հետեւանքով կրկին փակվել է:

Հուլիսի 22-ին Դուբլինի քաղաքային դատարանում դատալսման ժամանակ Մուչան խոստովանել է մեղքը: Իր անսթափ վիճակը երիտասարդը բացատրել է վախով. սա նրա առաջին թռիչքն է եղել: Մուչան ընդգծել է, որ գիտակցում է, թե ինչ վտանգի է ենթարկել չվերթի մյուս ուղեւորներին:

Քանի որ մեղադրյալն ընդունել է մեղքը, նրան ընդամենը տուգանել են 200 եվրոյի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ