News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Levitt Pavilion Pasadena» կազմակերպությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանձնաժողովի հետ համատեղ կալիֆորնիական Փասադենա քաղաքում օգոստոսի 7-ին կազմակերպելու է համերգ՝ «Echocell» երաժշտական կոլեկտիվի մասնակցությամբ: Փասադենայի Հիշատակի զբոսայգում նախանշված համերգի նպատակն է՝ բարձրացնել Հայոց ցեղասպանության եւ զբոսայգում տեղադրվելիք Ցեղասպանության զոհերի հուշարձանի վերաբերյալ բնակչության տեղեկացվածությունը:

Ըստ «Asbarez» պարբերականի, համերգի ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանձնաժողովի ներկայացուցիչներն ու «Levitt Pavilion Pasadena» կազմակերպության անդամները լսարանին ներկայացնելու են նախագծի մանրամասները: Հուշարձանի մասին տեղեկություններ են տրամադրելու սոցիալական վրանում, որտեղ նաեւ դրամահավաք է անցկացվելու, քանի որ նախագիծն իրականացվում է մասնավոր ֆինանսավորմամբ:

Նշենք, որ Փասադենայի հայ համայնքի ղեկավարները 2013 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանձնաժողով ստեղծեցին՝ քաղաքի Հիշատակի զբոսայգում հուշարձան կառուցելու նպատակով: Այն բացվելու է 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք երբեք չենք մոռանա ու չենք ների. Ջամբասկի
Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբասկին…
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին…
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են...
Բժանիա. Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Մեր երկրում, ինչպես ամբողջ աշխարհում, հարգում են քսաներորդ դարասկզբի ողբերգության զոհերի հիշատակը
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Երթի մասնակիցների պաստառներից մեկին էլ Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի՝ ընտանիքի միջոցով փոխանցած ուղերձն էր՝ «Արժեքներն ու սկզբունքներն առավել...
Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը...
Ամենաշատ