News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի ձերբակալվածների կանայք դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հաստատել է Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի ընտանիքի անդամների կողմից Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակի ստացման մասին:

Հաստատվել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Շահբազ Գուլիեւի կինը՝ Ալբինա Վեսելովան, դիմել են դեսպանատան հյուպատոսական բաժին՝ Ադրբեջանի հանրապետության քաղաքացի Շահբազ Գուլիեւին գտնելու խնդրանքով: Ա. Վեսելյովայի կողմից տրվել են բոլոր անհրաժեշտ  բացատրությունները: Ադրբեջանում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, որ նամակը ուշադիր կերպով կդիտարկվի:

Հիշեցնենք, որ խոսքը Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների մասին է: Անդամներից մեկը սպանված է, եւս երկուսը կալանավորված են: Ղարաբաղյան կողմը հայտարարել է, որ կալանավորվածներին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ