News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարզվել է հուլիսի 24-ին Երեւան-Գյումրի գնացքի տակ ընկած ու մահացած երիտասարդի ինքնությունը։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դժբախտ պատահարի զոհը 1980թ. ծնված, Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակիչ Սերգեյ Թամրազյանն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատաբժշկական փորձագետ Լիպարիտ Ղուկասյանը մեր թղթակցին ասել էր, որ նախնական գնահատականով երիտասարդն անչափահաս է՝ 16-17 տարեկան։

Սերգեյ Թամրազյանի ինքնությունը հաստատել է հայրը, որի խոսքով որդին տառապում էր մանկամտությամբ։

Հիշեցնենք, որ հարվածից հետո գնացքի մեքենավարը մոտ 200 մետր անցնելուց հետո էր միայն կարողացել արգելակել գնացքը, երիտասարդի մարմինը մասնատվել էր։ Դեպքին ականատեսը NEWS.am-ի թղթակցին պատմել էր, որ երիտասարդը գնացքի ռելսերի վրայով քայլելիս է եղել՝ ականջակալներն ականջներին: Նա չի լսել գնացքի ազդանշանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Ամենաշատ