News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Բիշքեքում աշխատող լրագրող Քեյսի Միշելի հոդվածը, որը հրապարակվել է «The Moscow Times»-ում:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի իշխանությունը նախկին խորհրդային հանրապետություններում թուլանում է: Ռուսաստանի տնտեսական դժվարությունների եւ դոգմատիկ նեոիմպերիալիզմի պատճառով հաջողվեց Մոլդովային, Վրաստանին եւ Ուկրաինային Բրյուսելի կողմը հրել, իսկ մանեւրող Կենտրանական Ասիային՝ Պեկինի կողմը:

Պուտինի քաղաքական, տնտեսական եւ մշակութային երազանքն է ռուսական կայսրությունը, որտեղ Մոսկվան դարձյալ առաջինն է հավասարների շարքում, սակայն այն վերանում է, ընդ որում արագ: Կա մեկ ոլորտ, որտեղ ռուսական ազդեցությունը պահպանվել է: Ռուսաստանն անցյալ տարի Դումայում ռեակցիոն օրենսդրություն անցկացրեց, որն ուղղված էր սեռական փոքրամասնությունների դեմ՝ սահմանափակելով  ազատությունն ու երկիրը մեկուսացնող արտաքին կապից: Այժմ այդ սահմանափակումները տարածվում են որոշ նախկին խորհրդային պետություններում:

Թեեւ ԶԼՄ-ների ճնշումն ու մշակության սահմանափակումները սպասելի էին հարեւան ավտոկրատ պետություններում, ինչպես օրինակ Ղազախստանում, Թուրքմենստանում կամ հենց Ղըրղըզստանում,  Ռուսաստանի ազդեցությունն առավել ակնհայտ էր ու ողբալի:

Կենտրոնական Ասիայում Ղըրղըզստանը համարվում էր որպես առավել հեռանկարային երկիր քաղաքական զարգացման տեսակետից: Ուստի նոր ոչ լիբերալ օրենսդրության ալիքը վերջին մի քանի ամսում՝ զգալի չափով ռուսական օրենսդրության օրինակով, պարզապես անհանգստություն չէ, որ առաջացնում է: Այդ քայլը ստվեր է գցում շատ այն ձեռքբերումների վրա, որոնք Կենտրոնական Ասիան գրանցել էր Խորհրդային Միության կազմից դուրս գալոց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ