News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իտալական Տոսկանայի իշխանությունները Չինկուալեի շրջանում ծովի ջրի որակը ստուգելուց հետո այնտեղ լողալն արգելել են: Պարզվել է, որ ծովն այստեղ վտանգավոր է լողորդների առողջության համար:

Չինկուալեում, Մոնտինյոզոյում, չափազանց հայտնի Ֆորտե դեյ Մարմիում եւ Մարինա դի Մասսայում շուրջ 90 լողափ ժամանակավորապես փակել են: Ջրերի աղտոտման պատճառ է դարձել փոթորիկը, որը մոտակայքում գտնվող մաքրման կայաններից կեղտաջրերը բերել է լողափ: Այս մասին գրում է Travel.ru-ն:

Ներկայում Տոսկանայում զբոսաշրջային սեզոնի եռուն շրջանն է, սակայն հանգստացողները լողափերին ամենուր լողալն արգելող նշանների են հանդիպում: Տեղական իշխանություններն ափսոսանք են հայտնել տոսկանյան հանգստավայրերի իմիջին հասցված վնասի առնչությամբ: Մի շարք քաղաքների ղեկավարներ ջրի կրկնակի ստուգում են պահանջել, որպեսզի վստահ լինեն, որ վտանգն այնքան լուրջ է, որքան ասվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ