News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կյանքի 86 տարում մահացել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արեւշատյանը։

Սեն Արեւշատյանը ծնվել է 1928 թ. հունվարի 7-ին Երեւանում։ Հայրը՝ Սուրեն Արեւշատյանը, թատերական ինստիտուտի դասախոս էր, մեծ հարգանք վայելող մտավորական, հռետորության բուհական առաջին ձեռնարկի հեղինակ։

1951 թ. Սեն Արեւշատյանը գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1951-54 ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին եւ միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ։ 1956 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ 14-15-րդ դարերի մատենագիր, ականավոր գիտնական Գրիգոր Տաթեւացու փիլիսոփայական հայացքների վերաբերյալ։ 1954-59 թթ. Ս. Արեւշատյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի սեկտորի գիտաշխատող։ 1959 թ. ապրիլին նա աշխատանքի է անցել ՀԽՍՀ Մինստրների խորհրդին առընթեր հին ձեռագրերի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ։ 1972 թ. ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։

1973 թվականին Ս. Արեւշատյանը ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության եւ հրապարակման բաժինը, իսկ 1982 թ. մարտին նշանակվել է Մատենադարանի տնօրեն, նաեւ համատեղության կարգով եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմաբանասիրական հանդեսի պատասխանատու քարտուղարը (1958-1960 թթ), փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող` 1972-1979 թթ։ Սեն Արեւշատյանը 1975-1978 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Նա առ այսօր այդ ինստիտուտի գիտաթեմատիկ խմբի գիտական ղեկավարն է։ 1982 թ. Սեն Արեւշատյանն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Ակադեմիկոս Արեւշատյանը 25 տարի` 1982-2007 թվականներին եղել է Մատենադարանի տնօրեն, իսկ 2007 թ. ցայսօր Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ