News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի արտադրությունը:

«ԴԻԼԻ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ ԴԻԼԻ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը եւ տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչեւ 2014 թվականի օգոստոսի 10-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ