News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 25-ին ցավակցական հեռագիր է հղել Արեւշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արեւշատյանի մահվան կապակցությամբ:

«Նշանակալի է Սեն Արեւշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման եւ հարստացման լուրջ ճանապարհ է անցել: Հայրենասեր մտավորականն իր գիտական եւ հասարակական գործունեությամբ մեծ հեղինակություն է վաստակել ոչ միայն գործընկերների, այլեւ ողջ հասարակության շրջանում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սեն Արեւշատյանի հարազատներին, գործընկերներին եւ մերձավորներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ