News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռաթլամ հնդկական քաղաքի 85-ամյա կինը իր տուն ներթափանցած երկու գողերին դիմադրություն  է ցույց տվել: Մինչեւ օրինապահների ժամանումը կինը ավազակներից պաշտպանվել է դույլով եւ փայտով: Իսկ ոստիկանության բաժանմունքում՝ որպես պատիժ, ստիպել է նրան կքանստել:

Տուժողը իրավապահներին պատմել է, որ մենակ է ապրում: Նրա ամուսինը մահացել է, իսկ 4 երեխաներն աշխատում են Մումբայում: Ավազակները արթնացրել են կնոջը, երբ փորձել են նրա տուն ներթափանցել: Սկզբում տարեց կինը նրանց վրա է շպրտել դատարկ դույլը, իսկ այնուհետեւ սկսել է նրանց հարվածել փայտով:

Աղմուկը լսած հարեւանները անմիջապես ոտիկանություն են կանչել, ովքեր կանչից մի քանի րոպե անց հայտնվել եւ ձերբակալել են հանցագործներին: Ոստիկանները երախտագիտություն են հայտնել կնոջը ցուցաբերած խիզախության համար եւ նրան 5000 ռուպի գումար են նվիրել (80 դոլար), հաղորդում է Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ