News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժի» գործով կալանավորված Ներսես Մելքոնյանի փաստաբանը հերքում է նույն գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մոր՝ Լիա Հովհաննիսյանի պնդումը, թե Ներսես Մելքոնյանը, որը նրա որդու ընկերն է, միավորվել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի՝ Գոռ Առաքելյանի հետ, որպեսզի կրակոցների մեղավորությունը բարդեն Վալերի Հովհաննիսյանի վրա։

«Նման բան գոյություն չունի եւ չէր էլ կարող լիներ։ Եթե Ներսես Մելքոնյանը կալանավորված չլիներ,  գոնե տրամաբանական կհամարեի այդ հայտարարությունը»,- այսօր՝ հուլիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Փաստաբանը նշեց, որ ինքն այսօր հանդիպել է Ներսես Մելքոնյանի հետ, իրենք քննարկել են այդ հայտարարությունը եւ որոշել մեկնաբանություններ չանել դրա վերաբերյալ։

«Այժմ քննություն է ընթանում եւ կարծում եմ՝ քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա, թե ով որքանով է մեղավոր եւ ինչ է արել»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Ներսես Մելքոնյանի առողջական վիճակը լավ է, ապաքինվում է։

Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի՝ Ներսես Մելքոնյանի, կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հայց է քննիչը ներկայացրել դատարան եւ  եւ հայցը քննող դատական նիստը տեղի կունենա հուլիսի 29-ին։

Հիշեցնենք, որ Վալերի Հովհաննիսյանի մայրը հայտարարել է, թե Յուվեցի Կարոն ճնշումներ է գործադրում իր որդու նկատմամբ, որպեսզի նա ասի, թե Գոռ Առաքելյանն ինքնապաշտպանության նպատակով է կրակել։ Մայրը վստահ է, որ այս նպատակով օգտագործում են նաեւ Ներսես Մելքոնյանին՝ փորձելով գործը բարդել իր որդու վրա։

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ 2014 թ.-ի մայիսի 17-ին «Վերնիսաժի» ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել Գոռ Առաքելյանի եւ Ռուսաստանից նոր վերադարձած Վալերի Հովհաննիսյանի ու նրա ընկերոջ՝ Ներսես Մելքոնյանի միջեւ։ Գոռ Առաքելյանն անկանոն կրակ է բացել, ինչի հետեւանքով 5 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը, պատահական 3 անցորդ։ Գոռ Առաքելյանը, Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը կալանավորված են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ