News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Air Algerie ավիաընկերության օդանավի կործանման զոհերից 54-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են, ուրբաթ մամուլի ասուլիսին հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

Ողբերգության պատճառները դեռեւս չեն հաստատվել: Սակայն դիվանագետի խոսքով՝ «կարելի է համոզվածությամբ պնդել, որ այդ ժամանակ տարածաշրջանում եղանակային շատ վատ պայմաններ են եղել եւ որ անձնակազմը մինչեւ կապի խզումը հաղորդել էր ուղղությունը փոխելու մտադրության մասին»:

«Մալիի նախագահը դիմել է մեզ հետաքննություն անցկացնելու խնդրանքով: Բնականաբար, մենք համաձայնել ենք», Ֆաբիուսի խոսքերը մեջբերում է «Ռիա Նովոստի»:

Նա ընդգծել է, որ հետաքննությունը կանցկացվի Մալիի, Բուրկինա-Ֆասոյի, Ալիժիրի եւ Իսպանիայի իշխանությունների հետ սերտ համագործակցության պայմաններում:

McDonnell Douglas MD-83 ուղեւորատար ինքնաթիռն իրականացրել է Բուրկինա-Ֆասո – Ուուագադուգու (Ալժիր) թռիչքը: Ինքնաթիռի անձնակազմի հետ կապն անհետացել է թռիչքից 50 րոպե անց, Մալիի հյուսիսային օդային տարածքում: Օդանավում եղել են 110 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: Բոլորը զոհվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ամենաշատ