News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հիմա, երբ բազմաթիվ չլուծված հարցեր գոյություն ունեն երկրում, վարչապետի 100 օրը որպես այդպիսին չի կարող հստակ մեզ ցույց տալ, թե նոր կառավարությունն ինչ գործառույթների վրա է սեւեռել իր ուշադրությունը եւ դրանք որքանով հնարավոր է կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Դիտարկմանը, թե դուք մեծ ակնկալիքներ ունեիք նոր վարչապետից, արդյոք դրանք արդարացել են, Բոստանջյանը պատասխանեց. «Բնականաբար, այն գնահատականը, որ ես տվել էին նոր վարչապետին, չի փոխվել: Նոր վարչապետը լինելով էներգիայով լեցուն մարդ, ցանկացած աշխատանքից վախ չունի, փոխարենը ունի համաձակություն ձեռնամուխ լինի ամենաբարդ աշխատանքներին:  Այս 100 օրերի ընթացքում իր առաջին առնչությունը հասարակության հետ ցույց է տվել, որ վարչապետը վեր է հանում կնճռոտ հարցեր, բարձրաձայնում է եւ , հասկանալի է, որ հետո այդ հարցերի լուծումները հենց նրանից են պահանջելու: Դա հույս է ներշնչում, որ կառավարությունն իր քայլերով, հնարավոր է, երկրին բերի նոր ցանկալի վիճակի»:

Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ կառավարության ու վարչապետի աշխատանքին առավել ամբողջական գնահատական տալու համար պետք է սպասենք լավագույն դեպքում մինչեւ հոկտեմբեր, կամ տարվա վերջ, որ կարողանանք հասկանալ, այդուհանդերձ ստացվում է մեզ մոտ ճեղքում իրականացնել, թե ոչ:

Հիշեցմանը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակների համակարգի վերաբերյալ խոստումներ տվեց, սակայն օրենքի բովանդակությունը, խոշոր հաշվով չփոխվեց, տնտեսահետն արձագանքեց. «Կուտակայինը շատ կարեւոր է, բայց միեւնույն ժամանակ դա պետք է դա պետք է դիտարկել բոլոր խնդիրների ամբողջության մեջ: Ես կարծում եմ, որ Հայաստանի գանձարանում ֆինանսական միջոցների խրոնիկական դեֆիցիտ գոյություն ունի, եւ կուտակայինի խնդիրները, իմ կարծիքով, այդ դեֆիցիտի խնդիրն են լուծում: Այսինքն ի դեմս պարտադիր մուտքերի գանձապետարանը գոնե պիտի ունենա բավարար ֆինանսական ռեսուրսներ: Ցավոք, մենք հիմա ունենք բյուջեի ֆինասնական միջոցների անբավարարություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ