News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան, ով պաշտոնապես զբաղեցնում է այդ պաշտոնը հունիսի 15-ից, ինչպես եւ խոստացել էր, իր առաջին աշխատավարձը՝ 5376 եվրո չափով, բաժանել է աղքատ եւ հիվանդ քաղաքացիներին: Այդ մասին հաղորդում է սլովակական «SITA» գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Պետեր Պետրուսին:

«Ութ ընտանիք 537-ական եվրո կստանան, եւս երկուսին, որոնք բանկում հաշիվ չունեն, գումարը փոստով կստանան: Կարիքավորներին նախագահն ընտրել է մի քանի բարեգործական կազմակերպությունների օգնությամբ»,- նշել է Պետրուսը:

Նրանց թվում, ովքեր անսպասելի նյութական աջակցություն կստանան, միայնակ կանայք են երեխաների հետ, որոնք հայտնվել են բարդ ֆինանսական վիճակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դեռ նախօրեին պաշտոնի անցած նախագահ Անդրեյ Կիսկան հայտարարել էր աշխատավարձից հրաժարվելու մասին, որը կազմում է ամսական 5376 եվրո, քանի որ իրեն ֆինանսապես ապահով է համարում. նրա տարեկան եկամուտը տարբեր հիմնադրամներում կատարած ներդրումներից, կազմում է մոտ 700 հազար եվրո: Այս պահին Կիսկան, հենց իր խոսքով, մոտ 6-7 միլիոն եվրո չափով ունեցվածք ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ