News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը անհիմն խոստումներ չի տալիս, խոստանում է միայն այն, ինչ կարողանում է անել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, Դիլիջան կատարած այցի ժամանակ լրագրողներին ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Միգուցե մենք մեր խոստումներից ավելին անենք, դա հնարավոր է, բայց  եթե մեր խոստումները չիրականացնենք, մեզ քննադատելու են, դրա համար էլ մենք շատ հաշվենկատ ենք մեր խոստումների մեջ»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ իր կառավարության հաջողության մեջ չի կասկածում, սակայն հանրությունը պիտք է հասկանա, որ իրենց ժամանակ է հարկավոր։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե որն է  իր ղեկավարած կառավարության ամենաթույլ կողմը, եւ որ շատերն առաջին հերթին անլուծելի են համարում հենց ստվերի վերացման խնդիրը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դրանք այն մարդիկ են, որոնք չեն ուզում, որ ստվերը վերանա, որ մենք ունենանք հաջողություններ, հզոր բանակ, որ միանանք Եվրասիական միությանը, բայց ամեն դեպքում, մենք գնալու ենք առաջ, բոլորը հասկանում են, որ հնարավոր չէ բոլորին միանգամից բերել հարկային դաշտ, բոլոր երկրներում էլ կա ստվեր, ուղղակի մեզ մոտ կա մի քիչ ավելի, եւ պետք է փորձենք այդ ստվերը  հնարավորինս կրճատել, մեզ համար դա առաջնահերթություն է»։

Վարչապետի խոսքով՝ հուլիսի 1-ից այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվել, եւ  շուտով Ֆինասնների նախարարությունը հաշվետվություն կներկայացնի կատարված աշխատանքի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ