News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի քաղաքացի Այդին Հասիմովը Կուզբասում դատավորին սպառնացել է «ուկրաինական սակրավորներով»: Ըստ vesti.az-ի, ադրբեջանցին նման գրառում է կատարել Կեմերովի շրջանային դատարանի առցանց-դիմումների էջում:

«Ապացույց կա, որ Յաշկինյան շրջանային դատարանի դատավորն իմ հանդեպ հանցագործություն է կատարել ազգային թշնամանքից ելնելով… Ես չեմ ցանկանում արյուն թափել կամ Ուկրաինա գնալ՝ բարձր մակարդակի սակրավորներ պատրաստելու համար: Շատ եմ խնդրում՝ ընդունել ինձ»,- գրել է 37-ամյա Այդին Աբուզարօղլի Հասիմովը: Ադրբեջանցին չի հստակեցրել, թե Ուկրաինայում պատերազմող կողմերից ում է սատարում:

Դատարանում նրան պատասխանել են, որ շրջանային դատարանների որոշումների առիթով բողոքող քաղաքացիների ընդունելություն չի կատարվում:

Ադրբեջանի քաղաքացու դեմ քրեական 3 գործ է հարուցվել՝ ոստիկանությունում եւ դատարանում ոչ իրավաչափ պահվածքի համար: Պարզվել է, որ ադրբեջանցուն վարչական պատասխանատվության են ենթարկել տեղական ոստիկանության ընդունելության սենյակում կատարած «մանր խուլիգանության» համար: Կոնֆլիկտի պատճառ է դարձել այն փաստը, որ նրան դուր չի եկել ոստիկանության տրամադրած ադրբեջաներենի թարգմանիչը, եւ նա թուրքերենի թարգմանիչ է պահանջել:

Դատարանում Հասիմովը շարունակել է իր մասին արտասովոր բաներ պատմել, ընդ որում՝ բացատրվել է ռուսերեն: Այսպես, նա տեղեկացրել է, որ ապրում է Յաշկինյան շրջանի դատախազ Օ.-ի հետ, իսկ գրանցված է դատավոր Դ.-ի տանը: Իսկ երբ նրան առաջարկել են ազգությունը նշել, ադրբեջանցին ասել է, թե հրեա է, Իսրայելի քաղաքացի: Դրանից հետո նա կրկին հայտարարել է, որ իրեն թարգմանիչ եւ Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչ է հարկավոր:

Դատավճռում նշվում է, որ «իրենց կողմից Ա տառով պետությունների թվարկումից, այդ թվում՝ Հայաստանի (Армения) անունը նշելուց հետո Հասիմովը կատաղի վարքագիծ է ցուցաբերել եւ հայտարարել է. «Այստեղ բոլորդ բանդիտներ եք՝ արդարադատության անվամբ»: Եվ կրկին հայհոյել է:

Ադրբեջանցուն կրկին թարգմանիչ են տրամադրել, սակայն դատական հաջորդ նիստը նույնպես հանգիստ չի անցել: Հասիմովը կրկին հայհոյել է դատավորին եւ թարգմանչին, այնուհետեւ աթոռի հարվածով կոտրել նիստերի դահլիճի պատուհանի ապակին:

Ոստիկանությունում խուլիգանություն կատարելու համար ադրբեջանցում 10-օրյա ժամկետով ազատազրկման են դատապարտել: Նրա դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ