News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հովիկ Աբրահամյանի գլխավոր կառավարությունն ի սկզբանե դատապարտված է անհաջողության, որովհետեւ խնդիրը համակարգի մեջ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայ ազգային կոնգրեսի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ գնահատելով վարչապետի 100 օրը:

«Մեր գնահատականը մենք տվել ենք այն պահին, երբ որոշում է կայացվել, որ որեւէ մեկը պետք է նշանակվի վարչապետ: Մեզ համար որեւէ նոր նշանակում ոչ մի փոփոխություններ չի կարող բերել Հայաստանի քաղաքացու կյանքում, տնտեսական կյանքում առավել եւս: Համակարգը պետք է փոխվի»,- նշեց Խաչատրյանը եւ հավելել. «100 օրն անցել է, մեր տեսակետը չի փոխվել: Բոլորն էլ կարող են փաստել, որ ոչ մի փոփոխություն էլ չի եղել»:

ՀԱԿ անդամի խոսքով, խնդիրը համակարգային է: «Խնդիրը քաղաքական դաշտում է, ոչ տնտեսական: Կառավարության փոփոխություններով հարցեր հնարավոր չէ լուծել, քանի դեռ այս համակարգն է, այս տրամաբանությունը, որտեղ չկա մրցակցություն, որտեղ կա կոռուպցիա, որտեղ չկա մարդու իրավունք, չկա ազատություն՝ ոչ տնտեսական, ոչ քաղաքական, որտեղ ոչինչ չի փոխվում: Մնացած ամեն ինչը ձեւ է»,- նշեց տնտեսագետը:

Ըստ Խաչատրյանի, օրերի քանակով չի կարող որոշվել, այս կառավարությունը հաջողության կհասնի, թե ոչ: «Ի սկզբանե այս կառավարությունը դատապարտված է անհաջողության»,- ամփոփեց Վահագն Խաչատրյանը:

Նշենք, որ օրերս լրացել է Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակման 100 օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ