News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինական Չժեցզյան նահանգի 44-ամյա բնակիչը դիմել է բժշկի որովայնի շրջանում եւ միզելիս ուժեղ ցավերի բողոքներով: Բժիշկները մանրամասն զննել են հիվանդին, որից հետո այն եզրահանգմանն են եկել, որ իրականում նա կին է: Պարոն Չենը չի հավատացել դրան՝ հայտարարելով, որ նա ամուսնացած է, հաղորդում է Shanghaiist-ը:

Բժիշկները հայտարարել են, որ որովային ստորին հատվածի ցավերը պայմանավորված են ոչ այդքան հաջող ընթացող մենստրուացիայով: Պարզվել, որ տղամարդ ներակայացող հիվանդի մոտ բացակայում է ադամախնձորը, փոխարենը նա ունի արգանդ եւ ձվարաններ, հաղորդում է Vesti.ru-ն:

«Հիվանդը տաբատ է հագած եղել, իսկ մազերը՝ շատ կարճ կտրած: Նա ոչնչով նման չէր կնոջ», - հայտարարել է Յոգկանգ հիվանդանոցի գլխավոր բժիշկը: Երբ բժիշկներն ասել են, որ այդ ցավերը պայմանավորված են ամսականներով, վերջինս վեճի է բռնվել: Հիվանդը հայտարարել է, որ նա կին ունի եւ վերջինիս հետ պարբերաբար սեռական հարաբերություններ է ունենում:

Վարկածներից մեկով Չենը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ մակերիկամների կեղեւի բնածին դիսֆունկցիայով, ինչը սովորաբար հանգեցնում  տեստոստերոնի չափից արտազատմանը:

Դրա հետեւանքով կանացի օրգանիզմը կարող է բավականին դեֆորմացվել: Բժիշկները ցավով փաստել են, որ Չենի դեպքը բուժման ենթակա չէ, քանի որ հիվանդությունը վերջին փուլում է: Չինացու հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ