News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հայ համայնքի զգալի մասը օգոստոսի 10-ին Թուրքիայում առաջին անգամ անցկացվող համաժողովրդական նախագահի ընտրություններում կսատարի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը։

«Թուրքիայի հայությունը 50-60 հազար հոգանոց զանգված է, եւ հնարավոր չէ միանշանակ դիրքորոշում ունենալ կամ թեկնածուներից մեկի նկատմամբ  միանշանակ հակվածություն ունենալ։ Եթե համայնքի վարչական շրջանների տրամադրությանը  նայենք, պարզ է, որ վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայի փոքրամասնությունների համար եղան մեծ բարեփոխումներ, եւ դրանցից լուրջ օգուտ քաղեց նաեւ հայ համայնքը, եւ դժվար չէ ասել, որ համայնքի կարեւոր զանգվածն իր ձայնը կտա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը նախագահի գլխավոր հավակնորդն է»,-ասաց նա։

Գոչունյանը նշեց, որ վերջին 10 տարիներին Թուրքիայում ժողովրդավարացման եւ հիմանական ազատությունների նկատմամբ հարգանքի ուղղությամբ գործունեությունն ամապնդվել է եւ դրանում  էական դերակատարում ունի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դրսեւորած քաղաքական կամքը։

«Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ երկրում լինի ամուր իշխանություն, որպեսզի նոր իշխանության ձեւավորման գործընթացից հետո, երբ որ հասունանա Հայաստանի-Թուրքիա հարաբերությունների  կանոնացման ուղղությամբ բեկումնային պահը, կարողանա համարձակ ու վճռական այդ քայլին դիմել» ,- ասաց Արա Գոչունյանը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում  առաջադրվել են երեք թեկնածուներ` իշխող Արդարություն եւ բարգավաճում կուսակցության ղեկավար, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկու խոշոր ընդդիմադիր` Ժողովրդահանրապետական ու Ազգայնական շարժում կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակացության համանախագահ, քրդական ուժերի ներկայացուցիչ Սելահեթին Դեմիրթաշը: Թուրքիայում նախագահի ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
«Իրավունք». «Չկասկածեք, որ տեղական արտադրությունը կվերանա»
Անկարայի հայտարարությունները միտված չեն Ադրբեջանի ռազմական գործողությունների աջակցմանը. թուրքագետ
Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն այս պահին շահագրգռված չէ հարավում...
Ուրախալի էր, որ վերջապես 4 տարի անց ՀՀ իշխանությունները հասկացան ինչն ինչումն է. թուրքագետ
Դեռ 4 տարի առաջ մենք զգուշացրել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների...
Արեւմուտքը Թուրքիային տալիս են մանդատ մեր տարածաշրջանում գերակայելու. թուրքագետ
Թուրքիանն ուղղակի կասեցրեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը...
Ամենաշատ