News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիա նահանգի 80-ամյա բնակիչը կրակել է կնոջ վրա: Ինչպես հաղորդում է «CBS Los Angeles»-ը, 80-ամյա Թոմ Գրիրի ծոսքով Լոնգ-Բիչ քաղաքից, նա իր տունն էր թալանում:

Նրա կրակոցների ձայներից հետո ոստիկանություն է ժամանել: Պարզվել է, որ Գրիրը կրակել է կնոջ ու տղամարդու վրա, որոնք փորձել են իրեն կողոպտել: Նրա խոսքով՝ վերջիններս արդեն բռնել էին իրեն, սակայն նրան հաջողվել էր զենքին հասնել եւ ուղղել այն կնոջ վրա:

«Նա ասաց. «Մի՛ կրակեք ինձ վրա, ես երեխայի եմ սպասում: Ես պատրաստվում եմ մայր դառնալ»: Իսկ ես կրակեցի»,- պատմել է Գրիրը: Նա ասաց, որ երկուսն արդեն երկու անգամ եղել են իր տանը, եւ նա երկու անգամ կրակել էր կնոջ մեջքին, իսկ նրա հանցակիցը փախել էր:

Գրիրին չեն ձերբակալել եւ ոստիկանությունը շարունակում է որոշել մեղադրանք ներկայացնելու շուրջ:

Գրիրի հարեւան Ջորջ Ռոմերոն «CBS Los Angeles»-ին հայտարարել է, որ Գրիրը «լավ մարդ է, ում բազմիցս են կողոպտել»:

«Ես հիշում եմ, թե երբ տեղի ունեցավ առաջին անգամ: Նրանք պարզապես կոտրեցին մուտքի դուռը: Եվ երբ ես եկա ու հանդիպեցի նրան, ասացի. «Էյ, ի՞նչ է կատարվում: Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է: Այդ պահից ի վեր ծանոթ ենք միմյանց»,- հայտարարել է վերջինս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ