Ամերիկյան Չիկագո քաղաքում (Իլինոյս նահանգ) անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Զոհվել է 12-ամյա մի տղա, հինգ մարդ վիրավոր է։ Ենթադրվում է նրանց մեջ եւս կան երեխաներ։ Այս մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։ Նրանց տվյալներով՝ կրակ են բացել ավտոմեքենայից, որը դրանից հետո հեռացել է, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Չորս տուժածների տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը օրհասական է, եւս երկուսինը՝ ծանր։ Կատարվում է դեպքի հետաքննություն։ Կրակոցների նման դեպքերն ԱՄՆ-ում հազվադեպ երեւույթ չեն։
Փենսիլվանիայում հուլիսի 24-ին հիվանդը հրաձգություն էր կազմակերպել։ Արդյունքում զոհվել էր բուժհաստատության աշխատակցուհին, բժիշկներից մեկը վիրավորվել էր։