News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը հուլիսի 25-ին մի քանի ժամ կրակի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը, բարեբախտաբար հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Միշտ էլ ասենք, որ հրադադարի ռեժիմը խախտում են, կորուստներ են կրում, թող մտածեն այդ պատասխանատվության մասին: Չպետք է հրադադարի ռեժիմը խախտել, մի քանի օր է՝ ինչ հանգիստ էր, նորմալ էր: Թող չխախտեին, ակնհայտ է, որ իրենք խախտել են եւ պատասխան են ստացել: Երբ անկանոն է լինում, մենք չենք պատասխանում, սակայն սաստիկ լինելու դեպքում մենք սկսում ենք պատասխանել»,- ասաց նա՝ նշելով, որ տեղյակ չէ՝ հակառակորդը կորուստներ ունի, թե ոչ:

Լրագրողների դիտարկմանը, թե բանկիչների խոսքով հայկական կողմը ավելի արագ պետք է պատասխաներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա բնակչի էմոցիոնալ մոտեցումն է, եթե մենք անհրաժեշտություն համարենք այդպես անել, կանենք բայց ի վերջո կան ռազմական չափորոշիչներ, մոտեցումներ, որոնց պետք է հետեւել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ