News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պերուի կառավարությունը աճուրդի կհանի հետախուզության նախկին պետ Վլադիմիրո Մոնտենսինոսից բռնագրաված ոսկյա ժամացույցն եւ այլ թանկարժեք իրեր:

Կոռուպցիայի եւ մարդու իրավունքների ոտնահարման մեջ մեղադրվող Մոնտեսինոսն այժմ երկարատեւ բանտարկության մեջ է գտնվում: Ինչպես հաղորդում է Պերուի իշխանությունները, 152 կտոր ոսկյա իրերի վաճառքից նրանք առնվազն մեկ մլն դոլար են ակնկալում ստաալ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

69-ամյա Մոնտեսինոսը Պերուից փախել էր 2000թ. կոռուպցիոն սկանդալի հետեւանքով, ինչը հանգեցրել էր նախագահ Ալբերտո Ֆուխիմորի իշխանության տապալմանը: Սակայն մեկ տարի անց Մոնտենսինոյին կալանավորել են:

Աճուրդը կկայանա օգոստոսի 18-ին եւ 19-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ արդարադատության եւ մարդու իրավունքների նախարարության շենքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ