News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գյումրիում հուլիսի 24-ի ուշ երեկոյան դանակահարված, սակայն մեկ օր անց հիվանդանոց դիմած 31-ամյա Թորոս Հակոբյանի վիճակը ծանր է կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

«Աղին է վնասվել, գիտակցության է, սակայն այնպիսի վնասվածքներ է ստացել, որ դրանց վտանգավորության մասին կարող ենք խոսել միայն 5-6 օր անց: Այդ ժամանակ հստակ կասենք՝ կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 25-ի կեսօրին Մինաս Ավետիսյան 33/38 հասցեից հիվանդանոց է տեղափոխվել 1983թ. ծնված Թորոս Հակոբյանը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ երիտասարդը դանակահարվել էր դեռեւս հուլիսի 24-ին Աթարբեկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նշենք, որ այդ ժամանակ դանակահարվել, ապա հիվանդանոցում արդեն մահացել էր 36-ամյա Էդգար Անտիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ