News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Մոսուլում ոչնչացրել է աստվածաշնչյան երկու մարգարեների գերեզմանները:

Ահաբեկիչները սկզբում ոչնչացրել էն Իոնա մարգարեի գերեզմանը, իսկ հետո պայթեցրել են Դանիել մարգարեի գերեզմանը, հաղորդում է «Ալ-Արաբիան»: Երկու գերեզմաններն էլ մահմեդականների եւ քրիստոնյաների կողմից սրբատեղի էին համարվում, սակայն վերոհիշյալ խմբավորումը իսլամի ծայրահեղական սուննի հոսանքին է պատկանում, որը դատապարտում է  սրբերի գերեզմանների երկրպագությունը:

Վերջին տվյալներով՝ զինյալները Մոսուլի շրջանում մոտ 30 սրբատեղի են ոչնչացրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսլամիստները Մոսուլի քրիստոնյաներին հրամայել էին լքել քաղաքը կամ ընդունել իսլամ, վճարել հատուկ հարկ եւ կամ պատրաստվել մահվան: Բացի այդ, «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետություն» կազմակերպությունը մտադիր է բռնի թլպատել ավելի քան 4 մլն կանանց եւ աղջիկների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ