News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքերից մեկում զոհված 19-ամյա Խաչատուր Բադասյանը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղից էր:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց Տավուշի մարզի Հաղթանակ համայնքի ղեկավար Վահրամ Շառոյանը, Խաչատուրը 1.5 տարվա զինծառայող էր:

«Խիստ անապահով ընտանիք են, տուն չունեն: Խաչատուրին մի քույրիկ ունի, որն այս տարի է ավարտել դպրոցը»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ ամբողջ գյուղն է սգում 19-ամյա զինվորի մահը: Այս պահին Խաչատուր Բադասյանի դին տեղափոխում են Երեւան, որից հետո արդեն վաղը կեսօրին՝ Տավուշ:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ հայտնել էր, որ հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել եւ, կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ եւ սպառազինություն, հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Խաչատուր Լեւոնի Բադասյանը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ