News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը, պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանն ուրախ է, որ կարողանում է օգտակար լինել իր մարտական ընկերներին, որոնք, նրա խոսքով, իսկապես լուրջ խնդիրներ ունեն: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ ինքը պաշտպանության նախարարությունը դիտարկում է՝ որպես «Վազգեն Սարգսյանի զավակ»:

«Լուրջ խնդիրներ կան, որոնցով ես զբաղվում եմ, օգնում եմ այսօր մեր նախարարության համապատասխան բաժիններին՝ մաքսիմալ արագությամբ լուծելու խնդիրները: Ի՞նչ վատ բան կա, որ ես աշխատում եմ պաշտպանության նախարարությունում: Ես աշխատում եմ մարմնիս յուրաքանչյուր բջիջով, իսկ նախարարությունն էլ սիրում եմ՝ որպես եղբորս զավակին»,- ասաց Սպարապետի եղբայրը:

Հարցին՝ արդյոք աշխատանքի պատճառով Սարգսյանների տանը կոնֆլիկտ չկա, քանի որ մյուս եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ընդդիմության ներկայացուցիչ է, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ չկա, առավել եւս ինքը ՊՆ-ն իշխանության մաս չի համարում:

Անդրադառնալով մոր՝ տիկին Գրետայի առողջական վիճակին՝ ՊՆ խորհրդականը նշեց, որ մայրն արդեն բավականին լավ վիճակում է, կարողանում է ինքնուրույն շարժվել, իհարկե, հենակի օգնությամբ:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը Սեյրան Օհանյանի խորհրդական է նշանակվել ապրիլի 23-ին:

Տպել
Ամենաշատ