News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան զորակցություն է հայտնել հայ գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին։ Նա Facebook-ի իր էջում գրել է. «Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին եւ պահում է կալանքի տակ։ Երիտասարդ տարիներից Լեւոնն իմ ընկերն է եւ նրա հետ մենք անցել ենք Սիբիրի գետերով։ Մտահոգված եմ, որ նա Մագնիստկու նման վատ չվերջացնի, նա նաեւ ծանր հիվանդ է»:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն  հայ մեծ բարերար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

Օրեր առաջ Ռուսաստանի իշխանություններին էր դիմել նաեւ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը՝ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով  փոխել Հայրապետյանի նկատմամբ  կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ