News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը ճանաչվել է երկրի ամենադժբախտ քաղաքը, հաղորդում է բրիտանական The New Statesman շաբաթաթերթը: Նման եզրահանգման են եկել Եվրահանձնաժողովին կից Urban Audit սոցիոլոգիական գործակալության վերլուծաբանները, ովքեր հետազոտում են եվրոպական քաղաքների «գրավչությունն» ու «կյանքի որակը»:

Միացյալ Թագավորության տարբեր քաղաքներում անցկացված հարցման արդյունքում սոցիոլոգները տեղի բնակիչների կարծիքն են հարցրել քաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ. Առողջապահությունից մինչեւ հանգստի վայրերի վիճակը: Անբավարարվածության մակարդակը առավել մեծ էր հենց բրիտանական մայրաքաղաքի բնակիչների շրջանում: Լոնդոնի բնակիչները շատ դժգոհ են կրթությունից, առողջապահությունից, շրջակա միջավայրի մակարդակից, սպորտով զբաղվելու համար հրապարակների վիճակից եւ ամենից առաջ բնակարանների վարձերից ու գներից, հաղորդում է  «ՌԻԱ Նոովոստին»:

Բացի այդ, լոնդոնցիները, Մեծ Բրիտանիայի այլ քաղաքների համեմատությամբ, իրենց զգում են պակաս երջանիկ եւավելի քիչ անվտանգության մեջ: Միակ բանը, որից գոհ են Միացյալ Թագավորության մայրաքաղաքի բնակիչները, քաղաքում հասարակական տրանսպորտի վիճակն է:

Ընդհանուր առմամբ, հարցման արդյունքներով, ամենաերջանիկն իրենց զգում են Ուելսի մայրաքաղաք Կարդիֆի բնակիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ