News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան չեղարկել է Իսրայելի Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանում իր ավիաընկերությունների թռիչքների արգելքը, հաղորդում է «Ռեյթեր»-ը:

Որոշումն ընդունվել է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ժամանակավոր հրադադարի պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո, հաղորդում է Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի կենտրոնական տնօրինության ներկայացուցիչը: Կազմակերպության Twitter - ի էջում հայտնվել է հետեւյալ գրառումը. «Հաշվի առնելով ներկայիս հրադադարը, մենք հանել ենք իսրայելական Բեն-Գուրիոն օդանավակայանի թռիչքների նկատմամբ արգելքը, սպասում ենք հաջորդող հայտարարություննեին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Աշխարհի տասնյակ խոշոր ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Իսրայել, երբ Գազայի հատվածից բաց թողնված հրթիռներից մեկն ընկել էր Դավիդ Բեն-Գուրիոնի անվան Թել-Ավիվի օդանավակայանի հարեւանությամբ: Չորեքշաբթի օրվանից  չվերթները աստիճանաբար վերականգնվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ