News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի 8.1 մլն քվեաթերթիկների հաշվարկը դարձյալ դադարեցվել է մի քանի օրով թեկնածուների միջեւ տարաձայնությունների պատճառով կապված անվավեր ճանաչված ձայների հետ, հայտնում է «France Press» գործակալությունը՝ վկայակոչելով ԿԸՀ ներկայացուցիչ Ահմադ Յուսուֆ Նուրիսթանին:

«Անկախ ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել դադարեցնել ձայների հաշվարկը մինչեւ Իդ ալ-Ֆիթր տոնի չորրորդ օրը: Մենք հույս ունենք, որ մինչ այդ բավական ժամանակ կլինի, որպեսզի թեկնածումները լուծեն իրենց տարաձայնությունները»,- հայտարարել է Նուրիսթանին մամուլի ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախորդ կիրակի Աֆղանստանի ԿԸՀ-ն նմանատիպ որոշում ընդունեց եւ նույնպես դադարեցրեց քվեաթերթիկների հաշվարկը կապված տարաձայնությունների հետ, որոնք ծագել էին նախագահի թեկնածուներ Աշրաֆ Գանի Ահմադզայի եւ Աբդուլա Աբդուլայի կողմնակիցների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ