News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակադեմիկոս Սեն Արեւշատյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին եւ հարազատներին:

«Սեն Արեւշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից եւ մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության եւ հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում: Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ կարեւորագույն գիտական ու մշակութային հաստատության զարգացման գործում», - ասված է ՀՀ վարչապետի ցավակցական խոսքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ