Իրաքի Բաղդադ նահանգի խորհրդի նախագահ Ռիյադ ալ Ադադը առեւանգվել է զինված անհայտ անձանց կողմից, փոխանցում է «Ալ-Արաբիան»: Ըստ Բաղդադի անվտանգության ծառայության տվյալի` ալ Ադադին եւ նրա մի քանի թիկնապահների առեւանգել են առավոտյան` իր տնից, որը գտնվում է Բաղդադի հյուսիսում: Հաղորդվում է նաեւ, որ նրանց անհայտ ուղղությամբ տարել են մի քանի ջիփերով եկած զինված անձինք, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Խորհրդի նախագահի եւ նրա թիկնապահների առեւանգման պատասխանատվությունը չի ստանձնել ահաբեկչական հայտնի կազմակերպություններից ոչ մեկը: