News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում Եվրամիության կողմից լրացուցիչ պատժամիջոցները որակել են որպես ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի հետ ամբողջական  փոխգործակցության դադարեցում:

«Լրացուցիչ պատժամիջոցային ցուցակը ուղղակի վկայությունն է այն բանի, որ ԵՄ երկրները միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերում, ներառյալ զանգվածային ոչնչացման զենքի տարածման, կազմակերպված հանցավորության եւ այլ նոր մարտահարվերների ու վտանգների դեմ պայքարում,Ռուսաստանի հետ փոխգործակցությունից ամբողջական հրաժարման ուղղություն են վերցրել», - ասվում է գերատեսչության կայքում տեղադրված նյութի մեջ, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Եվրամիության «Պաշտոնական ամսագիրը» շաբաթ երեկոյան հրապարակել է ուկրաինական իրադարձություններով պայմանավորված  պատժամիջոցային ցուցակը 15 ֆիզիկական եւ 18 իրավաբանական անձանցով համալրելու մասին ԵՄ Խորհրդի որոշումը, որոնց արգելված է մուտք գործել ԵՄ երկրներ եւ նրանց բանկային հաշիվները, եթե այպիսիք կան, սառեցվում են:

Ցուցակի մեջ ընդգրկվել են Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության պետ Միխայիլ Ֆրանդկովը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են նաեւ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Ռաշիդ Նուրգալիեւը, Խորհրդի անդամ Բորիս Գրիզլովը, Անվտանգության դաշնային խորհրդի 5-րդ վարչության ղեկավար Սերգեյ Բեսեդաին, Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեկտրյարեւը եւ Կրասնոդարի մարզի ղեկավար Ալեքսանդր Տկաչեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ