News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Ջոշուա Կուչերի հոդվածը, որը հրապարակվել է «EurasiaNet»-ում:

Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 22-ին դիմեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդին, Ռուսաստանի դաշնակիցների, այսինքն ընկերների ուշադրությունը գրավեց մեկ հայտարարություն. «Ռուսաստանը, բարեբախտաբար, ինչ-որ դաշինքի անդամ չի հանդիսանում: Դա նաեւ մեր ինքնիշխանության երաշխիքն է,- ասել է Պուտինը:- Ամեն պետություն, որն ինչ-որ դաշինքի մաս է կազմում, ինչ-որ չափով կորցնում է իր ինքնիշխանությունից»:

Այս գիծը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներում հետաքրքություն առաջացրեց՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղըրղըզստանում եւ Տաջիկստանում: Սա ռազմա-քաղաքական դաշինք է, որը ստեղծել է Ռուսաստանը, ինչպես հետեւում է անվանումից, հետխորհրդային միջավայրում հավաքական անվտանգություն ապահովելու համար է: Բայց չէ որ հավաքական անվտանգությունը չի պահանջում, որպեսզի տուժի ինքնիշխանությունը: Որոշ փորձագետներ, որոնց խոսքերը մեջբերել է kursiv.kz կայքը, նշում էին, որ Պուտինի հայտարարությունը ցույց է տալիս՝ նա ՀԱՊԿ անդամներին հավասար գործընկերներ չի համարում, որոնց առաջ Ռուսաստանը պարտավորություններ ունի:

«Ռուսական աշխարհը» պաշտպանել ձգտող եւ իր տարածքն ընդարձակող սահմանների ձգտող ջանքերով արտահայտված Մոսկվայի շահերը չեն կարող համընկնել ՀԱՊԿ գործընկերների շահերի հետ,- ասել է Կենտրոնական Ասիայի հարցերով ռուս փորձագետ Արկադի Դուբնովը:- Այդ կերպ, գործելով բացառապես սեփական շահերից ելնելով, Ռուսաստանը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ն միություն չէ, այլ անհավասար ամուսնություն»:

Մեկ այլ վերլուծաբան Դմիտրի Միխայլիչենկոյի խոսքով՝ այդ հայտարարությունը կարող է ձեռնտու լինել նրանց, ովքեր դեմ են հանդես գալիս եվրասիական ինտեգրացիոն նախագծերին. «Դաշինքների եւ միավորումների մասին Պուտինի արտահայտությունները, որոնք հանգեցնում են ինքնիշխանության կորստի, երկար ժամանակ հակաեվրասիական համայնք է կուտակելու Ղազախստանում եւ Ղըրղըզստանում»:

«Ռադիո Ազատ Եվրոպա/ Ազատություն Ռադիո»-ում Պուտինի ելույթի քննարկման ժամանակ ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելհենհաուերը կրկնել է «անհավասար ամուսնության մասին» պնդումը. «Պուտինն ասաց, որ «Ռուսաստանը, փառք Աստծո, ինչ-որ դաշինքի անդամ չի հանդիսանում», մոռանալով ՀԱՊԿ-ի, Եվրասիական միության եւ մյուսների մասին: Ինչպես երեւում է, նա դրանք դաշինք չի համարում, այլ ինչ-որ այլ երեւույթ, հնարավոր է, նա համարում է, որ դա Խորհրդային Միության նախատիպ է, ոչ թե դաշինքի»:

Այլ կերպ ասած՝ Պուտինը ճիշտ է. դաշինքներն, իհարկե, սահմանափակում են ինքնիշխանությունը: ՀԱՊԿ պաշտոնյաները հազվադեպ են օգտագործում «դաշինք» բառը կազմակերպությունը նկարագրելիս, այլ «միություն» կամ «միավորում» բառերն են օգտագործում: «Դաշինքը» գրեթե միշտ վերաբերում է ՆԱՏՕ-ին, որն, իհարկե, Պուտինի խոսքի իրական թիրախն էր: Այնուամենայնիվ, Պուտինի արտահայտության ընտրությունը նույնպես անհանգստություններ առաջացրեց, որ ՀԱՊԿ-ը նվազագույն դեպքում այն է, ինչ Ռուսաստանը կարող է անել իր գործընկերների համար, եւ առավելագույն դեպքում այն, թե ինչ կարող են նրա գործընկերներն անել իր համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ