Տավուշի մարզպետը նոր տեղակալ ունի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով, որոշել է Կարեն Ադամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ։