News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական  haqqin.az-ը ուշագրավ հոդված է հրապարակել  տեղացի օլիգարխի եւ իրեն  «Շուշիի գործադիր իշխանության ղեկավար» հռչակած  Բայրամ Սաֆարովի մութ գործարքի մասին:

«Նրանք, ում բախտ է վիճակվել լինել Նովհանի ափերին, գիտեն, որ բարձունքին, որի ստորոտին փարվում են ալիքները, հպարտ շարված են շքեղագույն առանձնատները, որոնք, ամեն ինչից դատելով, տեղացի ճարտարապետների ձեռքի գործը չեն»,- հովվերգական պատկեր է նկարագրում հեղինակը:

«Շքեղագույն առանձնատներից» մեկը պատկանում էր երկրում հայտնի երեք եղբայրներից մեկին՝ АТV-ի նախկին տնօրեն Թաղի Իբրահիմովին: «Նազիմ եւ Հաջի Իբրահիմները դեռ ծաղկում են: Իսկ ահա Տագիից երես է թեքել երկինքը, որը նրան պարգեւել էր եթերը եւ հեքիաթային այդ առանձնատունը: Նրան Երկնքից Երկիր են նետել, եւ, երեւում է՝ ոչ առանց պատճառի», - շարունակում է հեղինակը: «Եվ ահա այդ «պատճառը» նրան ստիպել է հայտնվել թուրքական ափերում եւ ֆեսը գլխին թագի նման դրած խորհել՝ ինչպես պահպանել Խազարի ափերի իր շքեղ վիլլան: Որպեսզի այդ նույն՝ մարդկանց համար անհայտ պատճառով դատախազները այն չպետականացնեն: Իսկ պետությունն էլ կվերցնի եւ այն կտա ղարաբաղյան պատերազմի վետերաններին, որպեսզի այնտեղ վերականգնեն առողջությունը, որն արդեն ոչ մի կերպ չի վերականգնվի: Մի՞թե կարելի է նման սրբապղծություն թույլ տալ»:

«Սզբում օլիգարխը լուր տարածեց, թե իր հրաշքը 4.5 մլն մանաթի դիմաց վաճառել է երգչուհի Ռուհիին: Վախեցած դերասանուհին վճռականորեն հերքեց. «Պետք չէ անտեղի լուրեր տարածել,- զայրացավ նա:- Ես երբեք նման գումարներ չեմ ունեցել»: Որոշ ժամանակ անց Թագին առավել հետաքրքրասերներին հայտարարեց, որ առանձնատունը վաճառել է մոսկվացի գործարարներից մեկին: Եվ այդ խայծը, թվում է, չգործեց: Նման հարուստ գործարարի ոչ լրագրողները, ոչ էլ դատախազները որքան էլ չփնտրեցին, չգտան:

Եվ ահա գաղտնիքը բացահայտվեց: Որոշ հավաստի աղբյուրներից պարզ դարձավ, որ առանձնատունը ձեռք է բերել Շուշիի գործադիր իշխանության ղեկավար Բայրամ Սաֆարովը: Թեեւ տեղեկությունը, որը ներկայացվում է որպես անհերքելի ճշմարտություն, այնուամենայնիվ ինչ-որ լուրջ կասկածներ է հարուցում: Այդ մասին վկայում են հենց Սաֆարովի մեկնաբանությունները:

«Բոլորը կարող են առանձնատուն գնել, ես ո՞չ,- զայրացած ասել էր նա:- Այո, առանձնատունն իմ սեփականությունն է, սակայն բարթերի հիման վրա: Մենք առքուվաճառքի գործարք չենք կնքել: Մենք պարզապես փոխանակում ենք կատարել:

Ինչն են ինչով փոխանակել, Բայրամ Սաֆարովը, որքան էլ նրան չեն հարցաքննել, չի հստակեցրել: Արդյո՞ք առանձնատունը Շուշիի դիմաց»,- հեգնում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ