News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իսրայելի իշխանությունները պատրաստ են երկարաձգել 12-ժամյա «հումանիտար հաշտեցումը» պաղեստինյան խմբավորումների հետ, որի ժամկետը լրանում է շաբաթ երեկոյան, հաղորդում է «Reuters»  գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությունում առկա աղբյուրին:

«Ինչ վերաբերվում է Իսրայելին, պատճառ չկա, որպեսզի խոչընդոտեն Գազայի բնակիչներին մթերքներ պահեստավորել, քանի դեռ զինվորականները շարունակում են ոչնչացնել թունելները: Մենք մարդկանց  դեմ չենք պատերազմում»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Շաբաթ առավոտյան սկսվել է ամենաերկար հումանիտար դադարը հակամարտության սկզբից ի վեր, որը նախատեսված է 12 ժամվա համար եւ համաձայնեցված է երկու կողմերի միջեւ: Ենթադրվում է, որ 08:00-ից մինչեւ 20:00(Երեւանի ժամանակով 09:00-21:00) անկլավի քաղաքացիները կարող են լրացնել մթերքների ու դեղամիջոցների պահուստը, անցնել սահմանային գծերը, որտեղ մարտեր են ընթանում, եւ հաստատվել առավել անվտանգ ներքին շրջաններ: Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է պաղեստինյան Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ- Քիդրան, Գազայի հատվածում իսրայելական գործողության հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 1000-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ