News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության նախագահը նախ Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի եւ ժամանցի կազմակերպման համար «Ծովասար» համալիրում ստեղծված պայմաններին:

Մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահը ծանոթացել է Սեւան-Գավառ մայրուղուց դեպի Լճափ համայնք տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որը ՀՀ Նախագահի նախընտրական խոստումներից է, նախատեսվում է ավարտին հասցնել ս.թ. սեպտեմբերի 1-ին: Հանրապետության նախագահին ներկայացվել է, որ արդեն կատարվել է հողային աշխատանքների հիմնական մասը, եւ ճանապարհի սկզբնամասում տեղադրվել է խճային հիմքը, որին կհաջորդեն ասֆալտբետոնյա շերտի կառուցման աշխատանքները: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Լճափ համայնքի բնակիչների հետ, ովքեր Նախագահի հետ խոսել են համայնքին հուզող խնդիրների մասին: Նրանք կարեւորել են ճանապարհի հիմնանորոգումը, ընդգծելով, որ գյուղ մտնող հիմնական ճանապարհը տեւական ժամանակ չէր նորոգվել, ինչի հետեւանքով երթեւեկությունն այդ հատվածում մեծ դժվարություններ էր առաջացնում:

Մարզկենտրոն Գավառում Հանրապետության նախագահը ծանոթացել է քաղաքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման ծրագրին: Աշխատանքները մեկնարկել են ս.թ. հունիսից, արդեն անցկացվել է ջրագծի համակարգ, ապամոնտաժվել է նախկին շատրվանային համակարգը, կատարվել են ջրավազանի ցանցապատման եւ բետոնապատման աշխատանքները: Նախագահին ներկայացրել են, որ վերակառուցված հրապարակն ունենալու է կանաչապատ ոռոգվող տարածք, ճեմահարթակ` սալապատված բազալտե սալիկներով, տեղադրվելու են նստարաններ եւ լուսասյուներ, ջրավազանում տեղադրվելու է ժամանակակից երգող գունավոր շատրվանային համակարգ:

Գավառում Հանրապետության նախագահն այցելել է նաեւ Շախմատի ակադեմիայի Գավառի տարածքային մասնաճյուղ, որը գտնվում է քաղաքի Ուսուցողական կենտրոնի շենքում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաջին հարկում Շախմատի ակադեմիայի Գավառի տարածքային մասնաճյուղի համար առանձնացված եւ հիմնանորոգված հատվածին, որտեղ բարելավված պայմաններում նոր ուսումնական տարվա սկզբից պարապմունքներ կանցկացնեն Գավառի շախմատասեր դպրոցականները:

Այնուհետեւ Մարտունի քաղաքի մշակույթի տանը Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սեւանա լիճ-2014» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը: Այն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ: «Սեւանա լիճ-2014»-ը ՖԻԴԵ-ի 16-րդ կարգի շրջանային մրցաշար է, որին մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն գրոսմայստերներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ