News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի ԱԳՆ-ը դատապարտել է Թուրքիայի իշխանությունների կողմից իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը Կահիրեի միջնորդական դերի կտրուկ քննադատությունը եւ նախազգուշացրել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին, հաղորդում է «Ասոշիեյթեդ Պրեսը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի ղեկավարությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ, ինչը նախատեսում էր հակամարտող կողմերի միջեւ զինադադար եւ դրան հետեւող բանակցություններ: Իսրայելն ընդունել է զինադադարի առաջարկությունը, սակայն « ՀԱՄԱՍ» շարժումը եկարատեւ քննարկումներից հետո մերժել էր ծրագիրը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հունիսի 18-ին Եգիպտոսի ղեկավարության հասցեին կտրուկ մեկնաբանություններով էր հանդես եկել ՝ երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին անվանելով «բռնակալ» եւ հայտարարել, որ  «Հրադադարի շուրջ բանակցություններում չի կարելի հույսը դնել Կահիրեի վրա», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հուլիսի 26-ին հրապարակված Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ հաղորդվում է, որ Թուրքիայում հավատարմագրված անձը շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է կանչվել եգիպտական արտաքին քաղաքականության գերատեսչություն: Վերջինիս հայտարարվել էր, որ Էրդողանի «վրդովվեցուցիչ» արտահայտությունները թելադրված են «նեղ գաղափարական շահերով», ինչը միավորում է թուրքական վարչապետին «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ընկերակցության հետ: Կահիրեն նաեւ նախազգուշացրել է այդ արտահայտությունների հնարավոր բացասական հետեւանքների մասին:

Թուրք-եգիպտական հարաբերությունները վատթարացել են Եգիպտոսի նախագահ Մուհամետ Մուրսիի տապալումից (2013) եւ դրան հետեւած արյունահեղ բախումներից հետո: Էրդողանը կտրականապես դատապարտել էր տապալված նախագահի դեմ պայքարող եգիպտական զինվորականներին:

Թուրքիան եւ Եգիպտոսը 2013թ. հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդատվությունների նպատակով: Նոյեմբերին Եգիպտոսը թուրքական դեսպան Հյուսեին Բոթսալիին ճանաչել է պերսոնա նոն գրատա, իսկ Թուրքիան իր հերթին՝ Եգիպտոսի դեսպան Աբդուրահման Սելահադինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ