News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեչնիայի հանրապետության նախագահը պատժամիջոցների սեփական ցուցակ է ստեղծել եւ դրանում ներառել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Եվրամիության մի շարք պաշտոնյաների: Այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերից մեկի իր էջում:

«Ողջ աշխարհն ականտես եղավ Լիբիայի, Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի ժողովուրդների ողբերգություններին: Վերջին ժամանակներում էլ Ուկրաինան: Սպանվում են խաղաղ քաղաքացիներ, կանայք, ծերեր, երեխաներ, քաղաքներ են ոչնչանում: Ամենի համար պատասխանատու են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը: Նրանց ղեկավարների գործունեությունը պետական ահաբեկչություն է, որն ուղղված է երկրների ու ժողովուրդների դեմ»,- նշել է Ռամզան Կադիրովը:

«Այսօր ես որոշեցի պատժամիջոցների ցուցակ ստեղծել եւ ներառել դրանում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզային, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեին, ԵՄ ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: Հրամայել եմ սառեցնել նրանց բանկային հաշիվները, հուլիսի 27-ից կարգելվի նրանց մուտքը Չեչնիա»,- ընդգծել է Կադիրովը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Չեչնիայի նախագահն ընդգրկված է «սեւ ցուցակի»՝ 15 անձից ու 18 ընկերությունից բաղկացած հավելման մեջ: Այն հրապարակվել է ԵՄ Պաշտոնական ամսագրում: Ցուցակում ընդհանուր առմամբ 87 ֆիզիկական եւ 20 իրավաբանական անձ է ընդգրկված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ