News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է եռօրյա սուգի մասին կապված Մալիում «Air Algerie» ինթնաթիռի վթարի հետ, հաղորդում է «Agence France-Presse»-ը:

Ալժիրյան օդանավը 110 ուղեւորների եւ անձնակազմի 6 անդամների հեը Մալիի հյուսիս-արեւելքում  վթարի է ենթարկվել:

Նախնական վարկածի համաձայն՝ վթարը տեղի է ունեցել կայծակի հետեւանքով: Ուղեւորների թվում Ֆրանսիայի 50 քաղաքացիներ կային, հայտնում է «Gazeta.ru»-ն:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքին կապված Մալիում «Air Algerie» օդանավի վթարի հետ, եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ «ալժիրյան ավիաընկերության օդանավի վթարում Ֆրանսիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ