News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը խոսել է Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող ցամաքային ռազմական գործողության մասին:

«Ժամանակն է դադարեցնել այս անհեթեթությունը, որը կոչվում է Իսրայելի կողմից Գազայի բռնագրավում: Մի ազգ, ով անցել է Հոլոքոստի միջով, այժմ ինքն է բռնագրավում մեկ ուրիշի: ԱՄՆ-ն եւ պաղեստինցի զինյալները պատրաստ են խաղաղ պայմաններում բանակցել, բայց Բենիամին Նեթանյահուին այդ չի գոհացնում:

Այն, ինչ հիմա այնտեղ կատարվում է, մեկ նպատակ ունի. Իսրայելը կրկին ցանկանում է գերի վերցնել Պաղեստինի քաղաքական այլախոհներին: «ՀԱՄԱՍ»-ը պատասխանել է Իսրայելի սադրանքներին, ինչից օգտվել է Իսրայելն ու սկսել իր գործողությունը, եւ խաղաղությունը կրկին մոռացության է մատնվել: Նաեւ ուզում եմ նշել, որ այսպիսի խոսակցությունները ոչ մի կապ չունեն հակասեմականության հետ. ԱՄՆ-ում այս հասկացությունները շատ են շփոթում»,- գրել է երաժիշտը:

Տպել
Ամենաշատ