News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզպետի նախկին խորհրդական, ՀՀԿ-ական Լյուբիկ Չիբուխչյանը, որը հունիսի 10-ին քաղաքական ապաստան ստանալու դիմել էր Ադրբեջանին, այժմ էլ գրավոր դիմել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:

«Դիմել եմ Նաիրա Զոհրաբյանին եւ Արմեն Մարտիրոսյանին՝ բացատրելու համար, թե ինչու եմ քաղաքական ապաստան խնդրում Ադրբեջանից: Բայց նրանցից ոչ մի ակնկալիք չունեմ, ուղղակի ուզեցել եմ պատմել, թե ով եմ ես, ինչ տաղանդավոր մարդ կկորցնի Հայաստանը, եթե ես գնամ, բայց ոչ մի արձագանք: Երկուսն էլ չեն պատասխանել: Նման վերաբերմունք չէի սպասում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լյուբիկ Չիբուխչյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանից նույնպես ոչ մի պատասխան չկա, սակայն նա հույսը չի կորցնում:

Նշենք, որ Լյուբիկ Չիբուխչյանին աշխատանքից ազատել է Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ դառնալուն պես: Դրանից անմիջապես հետո էլ վերջինս որոշեց հեռանալ Հայաստանից եւ ապաստան խնդրել Ադրբեջանից:

Լուսանկարը՝ «Առավոտի»

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ