News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի կենտրոնում 2013թ հուլիսի 25-ին տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանի սպանությունից անցել է ուղիղ մեկ տարի, սակայն ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել ոճրագործին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, քրեական գործը կասեցված չէ, կատարվում է նախաքննություն, ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Զարմանալի է, որ գործի շրջանակում դեռ կասկածյալներ, մեղադրյալներ չկան: Ավելին, ոստիկանությունն առգրավել էր տարածքի տեսախցիկների արած տեսագրությունները, սակայն մինչ օրս չի կարողացել պարզել մարդասպանի ինքնությունը:

NEWS.am-ի ձեռքին է նաեւ Վահան Հովհաննիսյանի եղբոր՝ Արմեն Հովհաննիսյանի բաց նամակը, որտեղ վերջինս իր մտահոգությունն է հայտնում սպանության՝ առ այսօր չբացահայտման կապակցությամբ: «Կարծում էի նման բանուկ մասում, որ գերհագեցած է «Ժամանակակից հսկողական տեսախցիկներով», պիտի որ շատ արագ բացահայտվեր ոճրագործը... Բայց արի ու տես, որ տեսախցիկները բացառապես այլ առաքելություն ունեն՝ ֆիքսել խախտում կատարած մեքենաների համարները: Մարդասպանությունն, ըստ երեւույթին, շատ ավելի աննշան հանցանք է, քան շարքի վերադասավորում կատարողի կողմից երթեւեկության կանոնի խախտումը: Ողջ աշխարհում կատարվում են նման սպանություններ, եւ նման գործողությոնը չպետք է ստվեր գցի պետության եւ պատկան մարմինների վրա: Բայց նույն պետության եւ պատկան մարմինների վրա է ստվեր գցվում նման դեպքի չբացահայտումով եւ որճագործին արժանի չպատժելով»,- գրում է Արմեն Հովհաննիսյանը:

«Փոխվում է ժամանակները, նույնիսկ վարչապետերը, արդեն նաեւ արժեքային համակարգը.. Թերեւս գա մի օր, որ նման դեպքեր չլինեն մեր երկրում: Դրա համար պտի արմատախիլ արվի անպատժելիության, անուշադրության կարծրատիպը հասարակության որոշակի հատվածից»,- նշել է սպանվածի եղբայրը, ով արդեն մեկ տարի ապրում է եղբորը սպանողին գտնելու հույսով: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի կենտրոնում` հենց Մաշտոցի պողոտայում 2013թ. հուլիսի 25-ին, ժամը 00:50-ի սահմաններում հեծանվով երթեւեկող անհայտ անձը գնդակահարել էր տաքսու վարորդ, 33-ամյա Վահան Հովհաննիսյանին: Չարագործը կրակել էր վարորդի որովայնին, որից հետո Վահան Հովհաննիսյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ ժամը 03:00-ի սահմաններում վերջինս մահացել էր:

Նշենք, որ ոչ հրազենն է հայտնաբերվել, ոչ էլ հեծանվորդը: Ավելին, ոստիկանությունն առգրավել էր տարածքի տեսախցիկների արած տեսագրությունները, սակայն մինչ օրս չի կարողացել պարզել մարդասպանի ինքնությունը: Սպանվածի մահվան վկայականում դատաբժշկի տված եզրակացության համաձայն, Վահան Հովհաննիսյանը ստացել է որովայնի թափանցող հրազենային գնդակային վիրավորում, աղիների վնասում, միջընդերային անոթների վնասում, հեմորագիկ շոկ: Վահան Հովհաննիսյանն ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ 7 եւ 2 տարեկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ