News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում արագության գերազանցման տուգանքները «մարդավարի» փոխել են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» վարորդական ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ փոփոխությունները դրական են, հատկապես արագության գերազանցման մասով:

Նրա խոսքով՝ փոփոխությունները պաշտպանել են «հասարակ մահկանացուների» շահերը, որոնք 11-30 կմ/ժ-ով գերազանցել են արագությունը, որտեղ չար դիտավորությունը միշտ չէ, որ ակնհայտ է: Ամեն ավել կմ/ժ-ի դիմաց տուգանվում է 1.5 հազար դրամ:

Մյուս կողմից՝ 51-80 եւ 80-ից բարձր արագության դեպքում, երբ դիավորությունն ակնհայտ է, տուգանքը նկատելի ավելացել է համապատասխանաբար 200 եւ 500 հազարական դրամով:

«Մեզ համար հիմնական խնդիրն է 70-80 կմ/ժ արագությունն է բնակելի վայրերում: Հարցի լուծումը մեզ բավարարում է»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Այն հարցին, թե կարող է արդյոք Ճանապարհային ոստիկանությունն առաջին 3-4 շաբաթում նախկինի պես տուգանել, քանի դեռ վարորդները չեն սովորել նոր կանոնները, Հովհաննիսյանը պատասխանել է. «Ոչ, դրանից չեմ զգուշանում եւ համոզված եմ, որ Ոստիկանությունը գործելու է օրենքին համաձայն»:

Հիշեցնենք, որ բացի արագության գերազանցման տուգանքներից, հուլիսի 26-ից ուժի մեջ են մտել մի շարք այլ տուգանքներ վարճական իրավախախտումների օրենսդրության փոփոխությունների շրջանակում: Այսպես, լուսացույցի կարմիր լույսի անտեսումը պատժվում է 5000 դրամով նախկինի 10 հազարի փոխարեն: Մյուս կողմից, ղեկին հեռախոսով խոսելը պատժվելու է 5000 դրամով՝ նախկին 3000-ի փոխարեն: Ոչ նախատեսված վայրում կայանումը նախկին 40 հազար փոխարեն պատժվելու է 20 հազարով: Մայթին թեք կայանելու դեպքում(եթե չկա համապատասխան նշան) տուգանքը 10000-ից կրճատվել է 5000-ի: Հետիոտնի անցումիվ վրա կայանման համար տուգանքը 20 հազարից կրճատվել է 15 հազարի: Հասարակական տրանսպորտում եւ տաքսիներում ծխելու համար տուգանքը նախկին 5 հազարի փոխարեն կկազմի 20000 դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ