News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախկին նախգահ Ուգո Չավեսին հայտարարել են իշխող Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցության հավերժ առաջնորդ: Այս մասին հաղորդում են միջազգային լրատվամիջոցները:

Համապատասխան որոշումը Կարակասում կայացրել են կուսակցության 3-րդ համագումարի պատվիրակները: Երկրի ներկա նախագահ Նիկոլաս Մադուրոն ընտրվել է կուսակցության նախագահ:

«Մենք մեր գերագույն գլխավոր հրամանատար Ուգո Չավեսին ճանաչում ենք որպես Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցության հավերժ առաջնորդ եւ հիմնադիր նախագահ՝ ի նշան այն անչափելի ժառանգության, րը նա թողել է այս եւ հետագա սերունդների համար»,-հայտարարել է համագումարի պատվիրակներից մեկը:

Ուգո Չավեսը մահացել է 2013-ի մարտին, քաղցկեղից: Նա Վենեսուելան ղեկավարել է 14 տարի: Վերջին տարում երկրի տնտեսական վիճկը վատթարացել է:

Ընդդիմության կողմնակիցները բազմիցս բողոքել են բարձր գնաճի եւ աճող հանցավորության դեմ, որի համար նրանք մեղադրում են սոցիալիստների ձախողված քաղաքականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ