News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիան պաշտոնապես բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային՝ կապված փոքր շառավղով բալիստիկ հրթիռի փորձարկման հետ, որը Փհենյանը կատարել է շաբաթ, իր արեւելյան ափին: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:

«Հյուսիսային Կորեայում պետք է հասկանան, որ իրենց միջուկային եւ հրթիռային մշակումներն անհամատեղ են տնտեսության վերականգնման հետ: Այդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում է: Մենք դիվանագիտական ուղիներով բողոք ենք ուղարկել Փհենյանին»,- նշել է Աբեն:

Նախօրեին Հյուսիսային Կորեայի զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ հանձնաժողովը տեղեկացրել է, որ բալիստիկ հրթիռն արձակվել է 21:40-ին: Ենթադրաբար, Փհենյանը «Սկադ» տեսակի հրթիռ է փորձարկել, որի գործողության տարածությունը կազմում է 500-600 կմ: Հանձնաժողովում նշել են, որ հրթիռի արձակումից առաջ Փհենյանը Ճապոնական ծովի ոչ մի գոտի չվերթների եւ նավագնացության համար փակ չի հայտարարել:

Այս տարեսկզբին Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռների արդեն 15 փորձարկում է կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ