News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Air France» ավիաընկերության ինքնաթիռը, որը Փարիզից էր ժամանել, հրաշքով խուսափել է վթարից Հայաստանի մայրաքաղաքի Զվարթնոց օդանավակայանում:

Երեւանի օդանավակայանում վայրէջքի ժամանակ օդանավը թեքվել է ձախ կողմի վրա, հպվել թռիչքուղուն, սակայն օդաչուներին չի հաջողվել վայրէջք կատարել. նրանց որոշել են երկորդ շրջան դուրս գալ ու կտրուկ արագություն են հավաքել, հաղորդում է «Ինտեֆաքսը» http://www.interfax.ru ՝ վկայակոչելով ուղեւորներից մեկին:

«Ինքնաթիռը ձախ թեւով արդեն հարվածում էր թռիչքուղուն: Այն ուժեղ ցնցվում էր: Դրանից անմիջապես հետո ինքնաթիռը դարձյալ արագություն հավաքեց ու օդ բարձրացավ: Սրահում խուճապ սկսվեց, մարդիկ բղավում էին, շատ երեխաներ կային: Մեզ ոչ ոք ոչինչ չբացատրեց: Միայն ուղեւորներից մեկի միջամտությունից հետո օդաչուն հայտարարեց, որ ապակայանացում է տեղի ունեցել»,- հայտարարել է Փարիզ-Երեւան չվերթի ուղեւորներից մեկը:

Արդյունքում օդանավը եւս 40 րոպե պտտվել է օդանավակայանի վրայով, իսկ ինքնաթիռն ուժեղ ցնցվել է: Ականատեսի խոսքով՝ «վայրէջքի ժամանակ տպավորություն էր, թե ինքնաթիռը լողում է եւ չի կարող հպվել թռիչքուղուն»:

Բարեբախտաբար, օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել՝ մոտ մեպ ժամ ուշացմամբ: Վայրէջքից հետո ուղեւորներից մի կին ապրուներից կորցրել է գիտակցությունը: Նրան օգնելու համար բժիշկների խումբ է ժամանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ